Բաժիններ՝

«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Օգոստոսի 27-ին՝ ժամը 05։08-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Ազատապադյոմ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը և երկու ուղևոր արգելափակվել են ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել տուժածներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31