Բաժիններ՝

Բջջային հեռախոսները վտանգավոր են երեխաների համար

Նյու Յորքի համալսարանի մի խումբ մանկաբույժներ ց դիմել են երեխաների ծնողներին՝ զգուշացնելով, որ պետք չէ երեխաների համար բջջային հեռախոսներ գնել: Նրանց խոսքով, հեռախոսների արտադրության մեջ օգտագործվում են այնպիսի մետաղներ, ինչպիսիք են՝ նիկելը և քրոմը, որոնք կարող են դառնալ սուր ալերգիաների պատճառ: Այս մասին գրում է aroxj.am-ը: Երեխաների դեմքին դրանք արտաքուստ ախտորոշվում են այսպես`մաշկային դերմատիտի առաջացում պարանոցին, ձեռքերին, ազդրերին, ինչպես նաև մաշկի կարմրություն, այտուցվածություն, ցան, քոր: Ամենավտանգավորը, ըստ մանկաբույժների՝ ստեղնաշարային հեռախոսներն են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս