Բաժիններ՝

ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կաշխատեն առանց աշխատանքի թույլտվության․ Համաձայնագիրը գրեթե վերջնական փուլում է. PanARMENIAN.Net

PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ` մայիսի 22-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակությունը, որը երեկ ու այսօր հանդիպել է երկրի քաղաքական ղեկավարությանը, քննարկել առաջիկայում միգրացիոն հարցերով ստորագրվելիք 3 համաձայնագրի մանրամասները: Երեկվա հանդիպումների արդյունքում Ռոմոդանովսկին նշել է, որ երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի վավերացումից հետո աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնած հայ միգրանտները կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները։ Նա նաև մանրամասնել է, որ դա կլինի մինչև Մաքսային միությանը Հայաստանի պաշտոնական անդամակցումը։ Խոսքը ՌԴ-ում առանց աշխատանքի պահանջվող թույլտվության աշխատելուն վերաբերող համաձայնագրի մասին է։

«Դա միջազգային պայմանագիր է, որն ուժի մեջ կմտնի վավերացման պահից»,- ասել է նա առանց հստակ ժամկետներ նշելու, հավելելով միայն, որ «ամեն ինչ կախված է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարություններից», գրում է News Armenia-ն։

Ինչպես PanARMENIAN.Net ին մանրամասնել է ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, 3 համաձայնագրի նպատակն է հեշտացնել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների գտնվելու, աշխատելու ու սովորելու պայմանները։ Նա ևս դժվարացել է նշել, թե երբ դրանք կվավերացվեն, քանի որ երկկողմ բանակցային գործընթաց է ընթանում, բայց հավելել է, որ թե հայկական, թե ռուսական կողմերը շահագրգռված են, որ դա լինի հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Ամբողջ գիշեր ես և համապատասխան մասնագետներից կազմված խումբն աշխատել ենք փաստաթղթերի վրա, որոնք ռուսական կողմը մեզ փոխանցել է երեկ։ Արդեն առավոտյան մեր դիտողություններով ու առաջարկություններով նախագծերը հետ ենք վերադարձրել, այնուհետև միասին քննարկել ու մեծամասամբ համաձայնեցրել։ Այդ ամենն արվել է 8 ժամվա մեջ, խնդրել ենք, որ իրենք էլ հնարավորինս արագ այդ համաձայնագրերը շրջանառության մեջ դնեն ու ներկայացնեն արդեն պաշտոնական կարգով, որովհետև այս անգամ փաստաթղթերը ներկայացվել էին աշխատանքային կարգով»,- նշել է Եգանյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնեցումից հետո այս միջկառավարական համաձայնագրերը պետք է արժանանան Կառավարությունների հավանությանն ու ստորագրվեն։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս