
Fiat-ի նախագահը կոչ է արել չգնել իր ընկերության մակնիշի մեքենաները

Fiat-Chrysler ընկերությունների խմբի ղեկավար Սերջիո Մարկիոննեն սպառողներին կոչ է արել չգնել Fiat-ի մոդելներից մեկը։ Նա այդպիսի հայտարարություն է արել հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ՝ մեկնաբանելով Fiat 500e էլեկտրամոբիլի վաճառքի ցուցանիշները։.
«Հուսով եմ՝ դուք դրանք չեք գնում։ Չէ՞ որ վաճառված յուրաքանչյուր էլեկտրամոբիլ ինձ վրա արժենում է 14 հազար դոլար»,- հայտարարել է Մարկիոննեն։ Նա նշել է, որ Կալիֆորնիա նահանգի պահանջով՝ Fiat-ը վաճառում է էլեկտրամոբիլների որոշակի ֆիքսված քանակություն, և ոչ մի հատ ավելի։ Մարկիոնեն ավելացրել է, որ եթե ընկերությունը զբաղվեր միայն Fiat 500e-ի վաճառքով, ապա մինչև ամանորը կսնանկանար։
«Տնտեսական առումով՝ մեքենաների էլեկտրաֆիկացումից ոչ ոք չի հաշում։ Բացառություն է կազմում միայն Tesla-ն, որը միայն էլեկտրամոբիլներ է արտադրում և վաճառում ուռճացված գներով»,- ասել է Մարկիոնեն։