Բաժիններ՝

Երևանում դստեր հետ վթարի է ենթարկվել դերասան Սեպուհ Ապիկյանը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 23-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարևանությամբ բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի և Երևան քաղաքի Ջուղայի փողոցի բնակիչ 38-ամյա Սեպուհ Ապիկյանի վարած մոտոցիկլը:

Վթարի հետևանքով Ս. Ապիկյանն ու նրա ուղևոր Մելինե Ապիկյանը մարմնական վնասվածքներ են ստացել և քաղաքացիների օգնությամբ օպերտիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս