Բաժիններ՝

Վոլոդյա Ավետիսյան. Իմ ընտանիքին պատկանող «Երազ» ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է կպցված եղել ամսի 5-ի գիշերը (տեսանյութ)

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Աբաստանյալը հայտարարեց, որ ինքը խոնարհվում է իր մարտական ընկերների առջև. «Ես ինֆորմացիա ստացա, որ իմ ընտանիքին պատկանող «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է կպցված եղել ամսի 5-ի գիշերը: Ամսի 6-ին էլ իմ դատն է եղել: Եվս մեկ անգամ իշխանությունները փաստում են և ապացուցում են, որ այս ամենը պատվեր է: Ես որ մեկից ոչ մի բան չունեմ վախենալու, և մենք հայ ժողովրդի համար, մեր պետության համար, որը կործանման եզրին է… Այստեղ խնդիրը ես չեմ, խնդիրը մեր ժողովուրդն ու մեր պետությունն է, որ մեր ազգի կեսը չի հասկանում, որ կորցնում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս