Արթուր Բաղդասարյան. Մեծ կյանքն իր դռերն է բացում ձեր առաջ, անցե՛ք ձեր կյանքի ճանապարհը պատասխանատվությամբ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը՝ շրջանավարտներին. «Սիրելի´ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր կարևոր ու անմոռանալի օր է ձեզ և ձեր ծնողների համար:
Մեծ կյանքն իր դռերն է բացում ձեր առաջ, անցե՛ք ձեր կյանքի ճանապարհը պատասխանատվությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով ու հավատով, ու թող հաջողությունը փարոս դարձած ձեր մշտական ուղեկիցը լինի, իսկ սերն ու երջանկությունը թևածեն ձեր սրտերում: Ինչ բարձունքների հասած էլ լինեք, չմոռանաք, որ այդ ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:
Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին:
Աստած տա ձեր զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան: Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ովքեր մեծ նվիրումով սերունդ են կրթում, դաստիարակում և մեծ կյանք ճանապարհում»: