
ԲՀԿ-ն կարծես թե թողնում է քաղաքական պայքարը և մտնում քրեական պայքարի դաշտ (տեսանյութ). Ա1+

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստանի»՝ բարիկադներ կանգնեցնելու սպառնալիքը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին նույնիսկ զվարճալի է թվում. «Դուք իսկապես լուրջ հավատացի՞ք «բարիկադ» բառին»։
ԲՀԿ-ն բարիկադների գնացող չէ՝ Դավիթ Հարությունյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածում։ Հետեւաբար իշխանությունը ԲՀԿ-ի պահանջով չէ, որ կառավարությանը անվստահություն կհայտնի. «Իշխանությունը կգնա կառավարության անվստահություն հայտնելու ճանապարհով այն ժամանակ, երբ ինքը հարմար կգտնի»։
Դավիթ Հարությունյանը վստահ է, որ ԲՀԿ-ն անհարմար վիճակում չի հայտնվի, եթե Սերժ Սարգսյանը չփոխի կառավարության ամբողջ կազմը։
Իսկ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը չի ծիծաղում, բարիկադներով սպառնալով ԲՀԿ-ն կարծես թե թողնում է քաղաքական պայքարը եւ մտնում քրեական պայքարի դաշտ. «Եթե դու ապօրինի գործողություն ես անում, տուգանվում ես մինիմում»։
Գալուստ Սահակյանը դեռ ծիծաղում է ԲՀԿ-ի սպառնալիքների վրա։ «ԲՀԿ-ն 100 հազար մարդ փողոց դուրս բերող չէ»,-ասում է Գալուստ Սահակյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: