
Հունվարին ՌԴ-ից Կիև է բերվել 5 տոննա պայթուցիկ ու զենք. Նալիվայչենկո

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ հատուկ միջոցներն ու զենքը, որոնք կարող են օգտագործված լինել Կիևի «Մայդանի» ցուցարարներին գնդակահարելիս, բերվել են Ռուսաստանից.
«Հունվարի 20-ի կողմերը Գոստոմելի ու Ժուլյանայի օդանավակայաններում վայրէջք են կատարել Չկալովսկից (Ռուսաստան) ժամանած ռազմափոխադրման ինքնաթիռներ: Նրանք բերել էին 5100 կիլոգրամ պայթուցիկ, հատուկ միջոցներ ու հավելյալ զենք՝ մեր ցուցարարների անմիջական ոչնչացումը կազմակերպելու համար:
Այդ դեպքերի մասին բոլոր նյութերը փաստաթղթավորված են: Այժմ շատ կարևոր է հասկանալը և պատասխան ստանալը, թե ովքեր են պատվիրատուն ու մատակարարը, թե ՌԴ ՆԳՆ-ն ինչպես և ինչու է փոխադրել այդչափ զենք ու պայթուցիկ»: