Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը. Սիկորսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը.

«ՆԱՏՕ-ն ցանկանում է իր շարքերում ունենալ միայն նրանց, ովքեր իրականում ցանկանում են հանդիսանալ դաշինքի անդամ և ովքեր մեծացնում են այդ միավորման անվտանգությունը: Դրա համար էլ այսօր ՆԱՏՕ-ի օրակարգում չէ Ուկրաինայի թեման»:

Սիկորսկին կարծում է, որ Ռուսաստանը նպատակ է հետապնդում զավթել Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերը, ինչի մասին նախօրեին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը. «Երեք ամիս դուք կպատկերացնեի՞ք, որ Ռուսաստանը կզավթի Ղրիմը»:

Սիկորսկին հավելել է, որ Լեհաստանը չի պլանավորել մոտ ժամանակներս համատեղ զորավարժություններ անցկացնել Ուկրաինայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930