Ըստ Ռուստամյանի՝ իրենք չեն թաքցնում, որ բանակցում են իշխանությունների հետ, և այդ բանակցությունների ընթացքում իշխանությանն են ներկայացրել իրենց 7 կետից բաղկացած ծրագիրը։
Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Կասպիցի անվտանգության ապահովումն իրականացվում է հարևան երկրների հետ համագործակցությամբ:
Սիրանուշ Վարդանյանն առաջին պահի շոկը հաղթահարել ու կարողացել է ազատվել արջից: Թեւի կոտրածքից բացի արջի հետ պայքարը հետք է թողել նաև կնոջ որովայնին: Առաջին օգնությունը նրան ցույց են տվել համագյուղացի կանայք, հետո տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ապա Արտաշատի հիվանդանոց: Սիրանուշ Վարդանյանը դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում:
Այս մասին խորհրդարանի դռփնակ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը:
Բժշկական հաստատություններն անվճար բուժօգնության իրավունքը հաստատող փաստաթղթեր են ստանում ոչ միայն սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների, այլև պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և պետական այլ մարմինների կողմից և մինչև էլեկտրոնային առողջապահության ներդրումը, գործնականում, հնարավոր չէ վերահսկել ստացվող բոլոր փաստաթղթերի իսկությունը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները ՌԴ գլխավոր դատախազության գործընկերների հետ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 6 նոր նշանակում` ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, Երևան քաղաքի վարչության թիվ 1 և 4 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև Շիրակի ՄՓՎ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն արդեն 96 տարի պատվով է կատարում իր առաքելությունը՝ ծառայելով օրենքին՝ ծառայում է ժողովրդին, հավատարիմ իր կոչմանը, երդմանը, իրավապահի պատվին ու արժանապատվությանը:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստն այսօր կայանալու է երեկոյան ժամը 18:00-ին: Օրակարգի ինտրիգային հարցը կոալիցիա մտնել-չմտնելն է:
Այսօրվա հանդիպումը սկսվելու է ձերբակալված վրացի լրագրողների հարցի քննարկմամբ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդսարյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Ավագ շաբաթը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում: Ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրեցին կատարված աշխատանքները։
Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին:
Ֆյուլեի խոսքերով՝ մոտակա օրերին Ուկրաինայի իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե ինչ ընտրություն է կատարել Ռուսաստանը:
Երևանն այսօր աշխարհի այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ հասարակական կարգ ու կանոնը, հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանվում են բարձր մակարդակով: Թեկուզև այն, որ անգամ ուշ գիշերին մայրաքաղաքի փողոցներում զբոսնելն այսօր իսկապես անվտանգ է, արդեն իսկ լավագույնս փաստում է խոսքերիս ճշմարտացիությունը:
Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:
Անտոնովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է միջազգային բոլոր պայմանավորվածությունները:
Հայաստանի գլխավոր դատախազությունը Կիպրոսի դատախազությունից ստացել է օֆշորային գործով արած հարցման պատասխանը, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր:
Անդրադառնալով ստեղծված նոր իրավիճակին` Մանուչարյանը զուգահեռ անցկացրեց 1988 թվականին սկսված արցախյան շարժման հետ, երբ երկրում, իր մեկնաբանությամբ, ծանր իրավիճակ էր, իսկ Մոսկվայի կենտրոնական իշխանությունը հայ ժողովրդին և շարժման գործիչներին մեղադրում էր ծայրահեղականության և անջատողականության մեջ` դիմելով տարբեր ուժային գործողությունների:
Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը, հազիվ թե, որոշի ձեռնարկել ներխուժում, քանի որ նա նախընտրում է լեգիտիմության տեսանելիություն ստեղծելը:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ-ի օրակարգում քաղաքական կոալիցիա մտենլու հարց դրված չէ. չկա նման ցանկություն։ Իսկ նոր վարչապետին մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին և սպասումներին համահունչ ծրագրերի մշակում և իրակնացում»,- ասել է Իվետա Տոնոյանը։
Ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնոմ հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը:
«Պետք է նշեմ, որ Թուրքիան իր սովորության համաձայն միշտ հարմար պահը գտնում է իր քաղաքականությունը իրականացնելու համար: Իսկ հարմար պահը միջազգային ասպարեզում հանդիսացավ Ղրիմի հարցը: Տեսնելով, որ տերությունները շեղվել են այս հարցի ուղղությամբ` Թուրքիան ձեռնարկեց իր արշավանքը դեպի Սիրիա, որն անթաքույց կերպով նպատակ է հետապնդում, ընդհանրապես, Սիրիան եթարկելու Թուրքիային»:
«Չեմ կարծում, որ քաոյակը ճաք է տվել»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք վտանգված ոշ իշխանական «հրաշա/ի» բաոյակի հեաագա ճակատագիրը, քանի որ քննարկվամ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը, ինչը նշանակում է, որ քառյակը «ճաք» է տալիս, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը
Այս մասին նշված է Մոսկվայում ԵՄ-ի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:
Թե ինչու է Արայիկ Առաքելյանը դիմում ներկայացրել ու հեռացել, Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Լուսինե Նազարյանի պարզաբանումները այս թեմայի շուրջ կլսենք քիչ անց: