Բաժիններ՝

Նոր նշանակումներ` ԱԻՆ-ում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 6 նոր նշանակում` ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, Երևան քաղաքի վարչության թիվ 1 և 4 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև Շիրակի ՄՓՎ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատում:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հերթապահում է նաև հոգեբանների խումբ, որն այսօր համալրվեց ևս 2 մասնագետով: Հոգեբանների խումբը հետագայում հիմք կհանդիսանա ԱԻ նախարարությունում հոգեբանական ծառայություն ստեղծելու համար, քանի որ արտակարգ իրավիճակներում մարդկանց հոգեբանական աջակցության ցուցաբերումը նույնպես շատ կարևոր է:

Արմեն Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն     

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930