Բաժիններ՝

Մարգանեցը՝ նիհարեցնող մթերքներում

Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ անանասի, պապայայի և կիվիի պտուղներում պարունակվում են ֆերմենտներ կամ էնզիմներ, որոնք նպաստում են ճարպերի տրոհմանը և յուրացմանն օրգանիզմում։

Պապայա։ Պարունակում է ենթաստամոքսային գեղձում գոյացող լիպազա ֆերմենտի բուսական նմանակները։ Լիպազան տրոհում է ճարպերը։ Պապայայի պատրաստուկներով բուժում են քրոնիկ փորկապությունը, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբը, այրոցքը։ Հարուստ է վիտամիններով, կալիումով և մագնիումով։ Չոր պապայան պահպանում է օգտակար նյութերը և համը։ (Սեխի օգտակար հատկությունները, պապայա, «168 Ժամ», 12.09.2013թ.

kivi-faydalarıԿիվի։ Պարունակում է ակտիդին ֆերմենտ, որը տրոհում է սպիտակուցը և նպաստում է դրա յուրացմանը, լավ է համակցվում մսեղենի հետ։ Կիվին C վիտամինի շտեմարան է, հարուստ է աչքի համար օգտակար կարոտինոիդներով, կալիումով, մագնիումով, B1, B2, B3 վիտամիններով։ Պարունակում է 3,8% բջջանք, 2,5 % տոկոս օրգանական թթուներ, քլոր, ծծումբ, 0,2 մգ մարգանեց (100 գ հումքի մեջ) և այլն։ (Կիվի. «Ճառագայթող աստղապտուղը պայծառացնում է տեսողությունը», «168 Ժամ», 7.11.2013թ.

Ազնվամորի։ Պարունակում է նյութեր, որոնք ավելացնում են թքի և ստամոքսահյութի արտազատումը։ Հին ժամանակներից բժիշկներն ասել են, որ կոշտ սննդամթերքը պետք է ծամել այնքան, մինչև հեղուկանա, իսկ ստամոքսահյութը տրոհում է մնացածը։ Պարունակում է մոտ 5 % բջջանք, որը նպաստում է մարսողությանը, կանխարգելում է ածխաջրատների արագ յուրացումը։

Կարդացեք նաև

Շաքարների փոխհարաբերակցությունն այնպիսին է, որ ազնվամորին կարող են ուտել շաքարային դիաբետով հիվանդները։ Հատապտուղը աչքի է ընկնում խնձորաթթվի առատությամբ, որն արագացնում է նյութափոխանակությունը և տրոհում է ճարպերը։
Պարունակում է նյութեր, որոնք նպաստում են ճարպերի, կալցիումի, երկաթի յուրացմանը։ Կարգավորում են արյան մակարդելիությունը և նպաստում են աղիների օգտակար բակտերիաների միկրոֆլորայի աճին։ 200 մլ թարմ հյութը պարունակում է մոտ 1 մգ մարգանեց։ (Տե՛ս, «Աստվածային հատապտղի բուժիչ հատկությունները», «168 Ժամ», 27.06.2013թ.

sxtorՍխտոր։ Ունի հակաբակտերիալ, հակաուռուցքային, հակավարակային հատկություն։

Երկարատև օգտագործման դեպքում կարող է բուժել դիսբակտերիոզը, հիպերտոնիկ հիվանդությունը, դանդաղորեն հեղուկացնում է արյունը, ամրացնում է սրտամկանը։

Ապացուցված է, որ տրոհում է ճարպերը։ Թարմ սխտորը պարունակում է 1,7 մգ մարգանեց (100 գ հումքի մեջ)։

Կաթնաթթվային մթերքներ։ Հազարամյակների ընթացքում բազմաթիվ ժողովուրդների մոտ ստեղծվել է կաթը թթվեցնող բակտերիաների մշակույթ, որը գաղտնի է պահվել։ Բուլղարական կաթնաթթվային մթերքը մեծ քանակությամբ արտահանվում է Ճապոնիա, հայտնի են մեր «Նարինեն», կովկասյան ծագում ունեցող կեֆիրը և այլն։ Այս մթերքները, ինչպես նաև խնոցու թանը, մածունը, վրացական մացոնը, ձիու կաթից պատրաստված կումիսը պարունակում են պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք բարելավում են աղիքային միկրոֆլորան, ինչի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը։ Կաթնաթթվային բակտերիաները նպաստում են C, B1, B2 վիտամինների գոյացմանը (Տե՛ս «Բիոմթերքներ», «168 Ժամ», 5.03.2013թ.

Կաթնային թթուն պարունակում է հեշտ յուրացվող ամինաթթուներ, որոնց միայն մի մասը կարող է գոյանալ օրգանիզմում։ 2007թ. Թենեսիի համալսարանի պրոֆեսոր սննդաբան Մայքլ Զեմմելն ապացուցել է, որ կաթնաթթվային մթերքներն ունեն նիհարեցնող հատկություն` տրոհում են ճարպերը, իսկ մկանային զանգվածը մնում է անփոփոխ։ Գիտնականը հանգել է ևս մի շատ կարևոր եզրակացության. կալցիումը, որը շատ է դիտարկվող մթերքներում, դանդաղեցնում է ճարպեր գոյացնող ֆերմենտների գործունեությունը։

Ջուր։ Մոտ 20 տարի առաջ գիտնականներն արձանագրել են, որ Երկիր մոլորակի վրա գրեթե սպառվել են մաքուր խմելու ջրի պաշարները։ Վաճառվում են զանազան միզամուղ հատկություն ունեցող դեղաբուսային փնջեր, սակայն կարևոր է իմանալ, որ նման թեյերը չեն կարող իրականում նիհարեցնել, քանի որ չեն նվազեցնում ճարպային կուտակումները։

Պետք է անել տրամագծորեն հակառակը.- Խմեք օրն առնվազն 1 լ մաքուր ջուր, իսկ թե ինչ եղանակով մաքրել այն, բազմիցս գրվել է «168 Ժամ» թերթում։

darchinԴարչին։ Բույսի հատկությունները նկարագրված են «168 Ժամի» երկու հոդվածներում (Տե՛ս 6.07.2012թ. և 29.03.2014թ.)։ Դարչինն ունի նիհարեցնող հատկություն։ Ինչպե՞ս է դա հիմնավորվում։

Պարունակում է ջրում լուծվող պոլիֆենոլային նյութ, որը նվազեցնում է ինսուլինի քանակն արյան մեջ, իսկ դա նշանակում է, որ բարձրացնում է հյուսվածքների զգայունությունը գլյուկոզայի նկատմամբ։

Իմբիր։ Բույսի օգտակար հատկությունները բազմաթիվ են (Տե՛ս «Կոճապղպեղ, նույնն է` իմբիր» մեդ. պրակտիկ և «168 Ժամ» 5.04.2014թ.

Վերջերս լայնորեն գովազդվում է կանաչ սուրճի նիհարեցնող հատկությունը` հատկապես ակտիվ է Լարիսա Գուզեևան։

Տեղադրված են Ալլա Բորիսովնայի ֆոտոնկարները` «մինչև և հետո», այս դեպքում գրված է, որ նա խմում էր կանաչ սուրճի և կոճապղպեղի խառնուրդով պատրաստված թեյ։

Գուզեևան ասում է, որ բավարար է խմել օրը 1 անգամ` քնելուց առաջ։
Կանաչ թեյի մեջ նիհարեցնող նյութը քլորոգենի թթուն է (Տե՛ս «Սուրճի գերիչ բուրմունքի որոգայթները», «168 Ժամ», 16.01.2014թ.

Հայտնի է, որ կոճապղպեղն իրոք ունի նիհարեցնող հատկություն։ Դա ժամանակի փորձություն անցած փաստ է, սակայն անձամբ ինձ որևիցե տեղ չի հանդիպել նման ազդեցության մեխանիզմի բացատրությունը։ Ինչպես ասում են. «Փորձն իմացության չափանիշն է»։

Ավելի ազդեցիկ (և «դաժան») է կոճապղպեղի և սխտորի խառնուրդը։ Կարևոր է իմանալ, որ սառեցման եղանակով ստացված սխտորի փոշին ավելացնում է արական հորմոն տեստոստերոնի գոյացումը, իսկ թարմ սխտորն ունի տրամագծորեն հակառակ ազդեցություն։

Տեստոստերոնն ազդում է մազերի աճի վրա.
Գլխի գագաթային մասում կարող է առաջանալ մազաթափություն։
Հնարավոր է` ծնոտի շրջանում և քթի տակ աճեն կանանց համար անցանկալի մազեր։
Մարգանեց։ Հետաքրքիր է, որ կիվին, ազնվամորին, սխտորը, դարչինի և կոճապղպեղի փոշին ունեն հետաքրքիր ընդհանրություն. բոլորն էլ պարունակում են մարգանեց։ Կարծում եմ, որ նշված մթերքների նիհարեցնող ազդեցությունը մեծապես բնորոշվում է այս միկրոտարրով։

Մարգանեցը (Mn) ակտիվացնում է մի շարք ֆերմենտներ, մասնակցում է խոլեստերինի, նուկլեինաթթուների (ԴՆԹ. նուկլեիդների), ինսուլին և տիրոկսին հորմոնների գոյացման գործընթացին։ Ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը և կարգավորում գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Վահանագեղձի հորմոն տիրոկսինն այրում է գլյուկոզայի և ճարպերի մոլեկուլները, իսկ ազատված էներգիան սնում է մկանները։

Մարդու օրգանիզմում կա 10-30 մգ Mn, որը հիմնականում կուտակված է ենթաստամոքսային գեղձում, լյարդում, ոսկորներում, երիկամներում և ուղեղի վրա գտնվող հիպոֆիզ գեղձում։

Հիպոֆիզում արտադրվում է սոնոմատիկ հորմոնը, որն ավելի հայտնի է աճի հորմոն անվանմամբ։

Այն սկսվում է ավելի շատ արտադրվել, եթե օրգանիզմում լավ է յուրացվում գլյուկոզան։ Աճի հորմոնը մասնակցում է ճարպերի տրոհման գործընթացին և ամրացնում մկանային հյուսվածքները, նպաստում է բջիջների բաժանմանը և գլիկոգենի կուտակմանը լյարդում և մկաններում։

Այժմ համեմատեք. Mn-ը պաշտպանում է լյարդը ճարպակալումից, անհրաժեշտ է ցանկացած կենդանի բջջի բաժանման համար։
Աճի հոմոնն ավելի շատ է արտադրվում գիշերային ժամերին և նաև` երբ օրգանիզմում չկա գլյուկոզայի ավելցուկ։ (Տե՛ս, «Շաքարային դիաբետ` աճի հորմոնի ազդեցությունը», «168 Ժամ», 13.12.2013թ.)։

Կարևոր է իմանալ։ Որևիցե նիհարեցնող սննդակարգ կամ ինչ-որ գովազդվող նիհարեցնող թուրմ չի կարող տալ կայուն արդյունք, եթե չեն պահպանվում հետևյալ «ոսկի» օրենքները.

  • Չի կարելի ուտել ընթրիքից հետո և հատկապես գիշերային ժամերին։
  • Պետք է քնել ժամը 24-ից ոչ ուշ։
  • Ածխաջրերի ավելցուկի դեպքում օրգանիզմում առաջանում է Mn-ի սակավություն։
  • Mn-ը խթանում է C վիտամինի գոյացումն օրգանիզմում։ C վիտամինը նպաստում է ճարպերի և սպիտակուցի յուրացմանը, ամրացնում է իմունային համակարգը, հանգստացնում է նյարդերը և այլն։

A, C, E վիտամինները և սելենը չորս կարևորագույն հակաօքսիդանտ նյութեր են, որոնք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից և կանխարգելում են օրգանիզմի ծերացումը։ Ցինկի և պղնձի հետ համատեղ` Mn-ը հանդես է գալիս` որպես հակաօքսիդանտ։

Մարգանեցը նպաստում է երկաթի յուրացմանը, որը, ինչպես հայտնի է, արյունաստեղծ տարր է։ Երկաթի ավելցուկի դեպքում օրգանիզմում նվազում է Mn-ի յուրացումը։

Օրվա պահանջարկը 18 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց համար 2 գրամ է, վերին թույլատրելի շեմը` 5 գրամ` 24 ժամվա ընթացքում։
Սակավության դեպքում երեխաների մոտ նկատվել է կմախքի և կռճիկի թերաճ։

Ավելցուկի դեպքում նկատվում է հիշողության կորուստ, քնկոտություն, մկանային ցավեր, վահանագեղձի էնդեմիկ խպիպ (զոբ)։

Քլորոֆիլի հետ համատեղ` մարգանեցը մասնակցում է ֆոտոսինթեզին։ Շատ է ժանգագույն մրջյունի, ոստրեի մարմնում, նաև բույսերի կանաչ տերևներում և սերմերում, պտուղ-բանջարեղենում, ընկուզեղենում, լոբեղենում։
Mn-ի պարունակությունը նվազում է ջերմային մշակման դեպքում և ավելանում չորացնելուց հետո, օրինակ`

Անտառային պնդուկի 100 գ մաքրած միջուկում պարունակվում է 12,7 մգ մարգանեց, բովելուց հետո` 6,2 մգ։

Ռեհանի և մաղադանոսի թարմ տերևիկը -1,1 մգ, իսկ չորացածը -9,8 մգ։
Mn-ը շատ է թարխունի – 8 մգ, ուրցի-7,9 մգ, դաղձի-11,5 մգ չոր զանգվածում, նեխուրի-7,6 մգ, համեմի-6,55 մգ, ռազիանի-6,4 մգ, դդումի և արևածաղկի -4,5 մգ, սերմերում։

Զգալի քանակությամբ Mn է պարունակվում բազուկի թարմ տերևում-3 մգ, ավելի քիչ է արմատապտղում-0,66 մգ։ Կա նաև թարմ սպանախում-0,9 մգ, մարոլի տերևում-0,22 մգ։
Առավելագույն քանակություններով պարունակվում է թեյի ծառի չոր տերևի փոշու-170 մգ, շատ է նաև դարչինի ծառի կեղևի ներքին շերտի չոր փոշու-17,5 մգ, կոճապղպեղի արմատի փոշու-33,3 մգ, համեմունքային մեխակի-30 մգ, սև պղպեղի հատիկի-12,8 մգ, մեջ։ Կա նաև կակաոյի փոշու-3,8 մգ, կարմիր պղպեղի փոշու-2 մգ, լուծվող սուրճի` -1,7 մգ մեջ։

Կարծում եմ, որ ընթերցողին կհետաքրքրի, թե որքան Mn է պարունակվում հաճախ օգտագործվող սննդամթերքում։

Ձավարեղեն։ Վարսակ-5,1 մգ, ցորեն-4,1 մգ, բրինձ-3,7 մգ, տարեկան-2,1 մգ, հնդկացորեն-2 մգ, գարի-1,9 մգ։ Մակարոն և սպագետտի-3,1 մգ, հաց ամբողջական ցորենից-2,5 մգ, հաց ալյուրից-1,4 մգ։ Կարմիր լոբու չոր հատիկ-3,7 մգ, սպիտակը-1,8 մգ, թարմ ոլոռ-1,8 մգ, ոսպ-1,4 մգ։
Խաղողի թարմ տերև-2,9 մգ, և հատապտուղ (մուսկատ տեսակի)-2 մգ, արքայանարնջի չիր-1,4 մգ, թարմ ծիրան-0,2 մգ։ Վուշի սերմ և յուղ-2,5 մգ, նշի յուղ-2,1 մգ։

Կարևոր է իմանալ, որ ժամանակակից պատկերացմամբ լավագույնն է համարվում բջջանք և սպիտակուց պարունակող նիհարեցնող սննդակարգը («Լավագույն սննդակարգը ճիշտ սնվելն է», «168 Ժամ», 1.02.2013թ։ «Սպանախ» «168 Ժամ». 18.03.2014թ.)։ Ակնհայտ է, որ նիհարեցնող հատկություններ ունեն նաև թարմ սամիթը, ռեհանը, թարխունը, մաղադանոսը, բնության մեջ աճող դեղաբույսերի տերևները` խատուտիկ, արծաթախոտ և այլն։

ԱՄՆ-ում վերջին տարիներին լայն տարածում են ստացել Վիկտորյա Բուտենկոյի հեղինակած կոկտեյլները. «Երբ մենք տեղափոխվեցինք ԱՄՆ, կարճ ժամանակ անց ես զգալիորեն գիրացա, ամուսնուս մոտ կար խպիպ, որդիս հիվանդ էր առաջին տեսակի շաքարային դիաբետով, առողջական լուրջ խնդիրներ ուներ դուստրս։ Այդպես շարունակվել չէր կարող։ Երկարատև մաքառումներից հետո ես հասկացա, որ մեր փրկությունը թաքնված է բույսերի մուգ կանաչ տերևներում` դրանց մեջ կա Արևի էներգիան և բույսերի արյունը` քլորոֆիլը։ Սակայն անհնարին էր ամբողջ օրը կանաչի ծամել, և ես որոշեցի դիմել բլենդերի օգնությանը, իսկ որպեսզի մեղմվի բույսերի համը, խառնում էի նաև մրգեր»։

Ըստ հեղինակի` նրան մի քանի տարում հաջողվեց իր ընտանիքի անդամներին բուժել նշված հիվանդություններից և նիհարել։

Կարծում եմ, որ այս պատմությունը շատ ուսանելի է, և, իհարկե, մարգանեցի դերը նույնպես չի կարելի թերագնահատել:

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս