Թրամփը խոսում է Իրանի հետ մոտալուտ համաձայնագրից, Թեհրանը «կարմիր գծերն» է հիշեցնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են արդեն այս շաբաթավերջին խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը հնարավորություն կտա վերաբացել Հորմուզի նեղուցը։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, թե Միացյալ Նահանգները և Իրանը «մեծ համաձայնության» են հասել պատերազմի ավարտի շուրջ։

«Նեղուցը պաշտոնապես կբացվի համաձայնագրի ստորագրումից հետո, ինչը կարող է տեղի ունենալ շատ շուտ, գուցե արդեն այս շաբաթավերջին Եվրոպայում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ Թեհրանից հայտնել են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցվող փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, սակայն քննարկումները շարունակվում են։

«Մենք դեռ վերջնական եզրակացության չենք հասել։ Սա կարևոր հարց է, որը ներկայումս քննարկվում է համապատասխան մարմիններում», – ասել է Բաղային՝ հավելելով, որ Իրանը չի պատրաստվում զիջել իր «կարմիր գծերը»։

Թրամփի հայտարարությունից հետո ամերիկյան ֆոնդային շուկաներում աճ է արձանագրվել, իսկ նավթի գները նվազել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930