Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է. Տիգրան Աբրահամյան
Մեկ շաբաթ է` Արմեն Աշոտյանը բանտում է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով․
«Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։
Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար, քննարկելու բան էլ չկա։
Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։
Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական բռնաճնշում։
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

