ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Ամերիկյան ռազմաօդային ուժերը Ժնև են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այնտեղ այցելի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։ Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրի։
«Միջնորդ երկրներից մեկի դիվանագետը, որը ինձ հետ քննարկել է թարմացված նախագծի կետերը, ասաց, որ «ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել համաձայնագրի տեքստի շուրջ», բայց ընդունել է, որ դեռ հարկավոր է վերջնական հաստատում», – գրել է նա X-ում հունիսի 12-ի առավոտյան։
«Այնուամենայնիվ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նախորդ երեկոյան ուղևորվել են Եվրոպա՝ այնտեղ սարքավորումներ հասցնելու համար, եթե փոխնախագահ Վենսն առաջիկա օրերին ժամանի Ժնև՝ մասնակցելու ստորագրման արարողությանը», – հավելել է նա:

