Բաժիններ՝

Կոճապղպեղ կամ իմբիր. օգտակար հատկությունները

Այնքան հայտնի դարձած այս դառնահամ համեմունքի մասին քչերն է, որ լիարժեք տեղեկություն ունեն: Եթե հայերի համար այն մոդայիկ դարձած նորույթ է, հնդիկների համար՝ դարեր շարունակ դա ամենօրյա սեղանի պարտադիր ուղեկից է և հարբուխի ու մրսածության դեմ պայքարելու սովորական միջոց: Իսկ հնդիկները, համաձայնեք, ոչ ավանդական բժշկության գիտակներ են: Կոճապղպեղն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք անհարկի դուրս են մնացել հայ սպառողների տեսադաշտից:

ditolog VardanushՇատերն այն օգտագործում են նիհարելու նպատակով, որն ուղղակի անընդունելի է: Իրականում կոճապղպեղին հատուկ օգտակար կողմերից մեկը նրա ախորժակը գրգռելու, սով առաջացնելու կարողությունն է: Դրա մեջ առկա են եթերային յուղեր, որոնք գրգռում և արագացնում են մարսողությունը, ակտիվացնում են ստամոքսի լորձաթաղանթի աշխատանքը:

Կոճապղպեղը նաև արտակարգ հակաօքսիդանտ և միզամուղ է: Ունի տաքացնող հատկություն, որը կարող եք նկատի ունենալ այս ցրտաշունչ ձմեռային օրերին: Կարելի է կոճապղպեղով թեյ պատրաստել և ոչ միայն տաքանալ, այլև պայքարել այժմ այնքան տարածված բացիլների դեմ: Ջերմելիս հիշեք, որ նման թեյը բարձրացնում է մարմնի ջերմատիճանը, որը ավելի կարագացնի քրտնարտադրությունը և կպայքարի ջերմության դեմ (տես՝ հակացուցումները):

Կոճապղպեղը լավ օգնական է նաև սննդից ստացված օգտակար նյութերը կլանելու և յուրացնելու գործընթացում, պակասեցնում է գազերը, կարգավորում է զարկերակային ճնշումը, սրտխառնուքների դեպքում պետք է կոճապղպեղը երկար ծամել, իսկ հոդացավերն ու մկանային ցավերը կթեթևանան, եթե կոճապղպեղի եթերայուղով վաննաներ ընդունեք:

Կարդացեք նաև

Հակացուցումներ

Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ ինչպես վերևում նշվեց, ունի մարսողությունը գրգռող հատկություն: Իր միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր քարեր ունեն երիկամներում: Բարձր ջերմության դեպքում խորհուրդ չի տրվում, իր տաքացնող հատկության պատճառով (կարող է անթույլատրելի աստիճանի հասցնել ջերմությունը):

ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս