ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին

ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական երկու հարվածային անօդաչու այն բանից հետո, երբ Թեհրանը, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, փորձել է հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։

«Ըստ ամենայնի, Իրանը փորձել է այս գիշեր հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ ԱՄՆ ուժերը խոցել են իրանական երկու հարվածային անօդաչու։ Նեղուցով երթևեկությունը շարունակվում է», – «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ին հայտնել է պաշտոնյան։

Իրանական պետական լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել էին, որ երկրի ուժերը կրակ են բացել նավթատարի ուղղությամբ, որն, ըստ Թեհրանի, փորձել է անցնել նեղուցով առանց Իրանի իշխանությունների թույլտվության։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Սիրիկի ափամերձ շրջանում։ IRNA գործակալությունը հետագայում հաղորդել է, որ դրանք կարող էին կապված լինել ծովային շրջաններում իրականացվող ռազմական գործողությունների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ «մեծ համաձայնության» հասնելու մասին՝ պնդելով, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթավերջին և դրանից հետո Հորմուզի նեղուցը կվերաբացվի։

Թեհրանը, սակայն, հայտարարել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930