
Կայացավ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի պրեմիերան (տեսանյութ)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում այսօր, ժամը 22:00-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան:
Ինչպես հայտնի է, մրցույթին այս տարի մասնակցելու է Արամ MP3-ին: Երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: