Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են մասնավոր տարածքում. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի հարցին, թե որտե՞ղ էր կայացել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է. «Մասնավոր տարածքում»: Ճշտմանը, թե կոնյակի գործարանում չէ՞ր հանդիպումը, «Ժառանգության» մամլո խոսնակը պատասխանել է՝ ոչ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, ով եւս ներկա է գտնվել հանդիպմանը, կայքի թղթակիցը հետաքրքրվել է՝ ԲՀԿ-ն կպահանջի՞ Սերժ  Սարգսյանի հրաժարականը, նա պատասխանել է. «Ճիշտ կլինի այդ մեկնաբանությունն իրենք անեն: Ես կարող եմ ասել այն, ինչ Ժառանգության օրակարգն է, եւ դրանից ավել բան չեմ կարող ասել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31