
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարն ստորագրել է ազգային գվարդիա ստեղծելու մասին օրենքը

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ստորագրել է ազգային գվարդիայի ստեղծման մասին օրենքը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Նախօրեին օրենքն ընդունվել էր խորհրդարանում: Նշվում է, որ գվարդիայի վրա կդրվեն նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ պետական սահմանների պաշտպանության գործառույթները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում կստեղծվի նոր ուժային կառույց` ազգային գվարդիա, որի կազմում կընդգրկվեն նաեւ Եվրամայդանի ակտիվիստները: