Շտապել պետք չէ. Արամ Մանուկյանը՝ Ուկրաինայի նոր իշխանություններին չճանաչելու մասին. 1in.am

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով  «Առաջին լրատվական»-ի հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն ճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին, ասել է. «Ես կարծում եմ՝ շտապել պետք չէ: Ընդհանրապես՝ երբ գործընթացներ են գնում, և մասնավորապես՝ երբ հայեր կան երկու կողմերում էլ՝ նկատի ունեմ և՛ Ղրիմում, և՛ Ուկրաինայում, հայկական իշխանությունները և հայկական քաղաքական ուժերը պետք է զգույշ լինեն և չշտապեն եզրակացություն անել: Սա քաղաքական կարևոր կանոն է»:

Դիտարկմանը՝ արդյոք դա միջազգային ասպարեզում չի՞ ընկալվի որպես հայկական կողմի վախ ռուսական իշխանություններից, Արամ Մանուկյանն ասել է. «Դուք ուզում եք, որ ես մեղավորնե՞ր գտնեմ, ես կրկնում եմ՝ պետք է զգույշ մնալ քաղաքական գործընթացներից, հայտարարություններից , երբ այնտեղ գործընթացներ են գնում: Երբ 150.000 հայ Ղրիմում կա, մի 250.000 էլ՝ Ուկրաինայում, պետք է զգույշ լինել և սպասել ու տեսնել, թե ինչ է լինում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս