Արարատ Զուրաբյան. Ցավում եմ, որ քաղաքական գործիչներից մի մասի շուրթերից նույնիսկ դադարել է հնչել «ընդդիմություն» բառը

«Միևնույն է, Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ժողովրդի փոխարեն որոշել, թե որտեղ պետք է գտնվի Ուկրաինան: Մի օր Հայաստանի հասարակությունը նույնպես կկարողանա իր կամքը թելադրել Հայաստանի իշխանություններին, իսկ եթե դա չհաջողվի, ապա կհեռացնի այդ իշխանություններին և կձևավորի իշխանություն, որը կարտահայտի հայ հասարակության կամքը»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` Ա.Զուրաբյանը նշեց, թե որպես երևույթ` նորմալ է համարում «ոչ իշխանական» ուժերի վերջին հանդիպումները` ուղղված քաղաքական ուժերի համախմբմանը, և հաջողություն է մաղթում նրանց:

Միաժամանակ նա ավելացրեց. «Ցավոք, մենք նորից գնում ենք մի ճանապարհով, որն անցել ենք բազմիցս, և բոլոր նրանք, ովքեր գնացել են այդ ճանապարհով, անհաջողության են մատնվել: Իսկ ճանապարհը հետևյալն է` գաղափարական սկզբունքները, մոտեցումները ստորադասվում են քաղաքական ինչ-որ նպատակի: Իմ համոզմամբ` շատ քիչ, բացառիկ դեպքեր կան, երբ նպատակը կարող է արդարացնել միջոցները: Իհարկե, քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների մոտեցումները տարբեր են, մի մասի համար դա երկրորդական է, և նրանց համար ընդունելի է ցանկացած միջոց` հանուն նպատակի: Երևի այս հարցում ենք մենք տարբերվում: Ցավում եմ, որ քաղաքական գործիչներից մի մասի շուրթերից նույնիսկ դադարել է հնչել «ընդդիմություն» բառը, սկսել է ավելի շատ շրջանառվել «ոչ իշխանական ուժեր» եզրույթը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս