Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեցին

Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:

Կողմերը որոշեցին շարունակել խորհրդակցությունները:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31