Բաժիններ՝

ՌԴ Պետդուման չեղյալ է հայտարարել Սևծովյան նավատորմի շուրջ Ուկրաինայի հետ կնքած համաձայնագրերը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Պետդուման քվեարկել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալու վերաբերյալ ռուս-ուկրաինական մի շարք համաձայնագրերի չեղյալ հայտարարման օգտին: Համապատասխան օրենքը Պետդումայի դիտարկմանը մարտի 28-ին ներկայացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պետդումայում այդ որոշման օգտին քվեարկել է 443 պատգամավոր: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ է հայտարարել 4 համաձայնագիր, որոնցից մեկը կնքվել է 1997 թվականի մայիսի 28-ին Կիևում և վերաբերում է նավատորմի բաժանմանը, կարգավիճակին, Ուկրաինայի տարածքում մնալուն:

Չեղյալ հայտարարված ռուս-ուկրաինական համաձայնագրերի թվում հայտնվել է նաև «խարկովյան համաձայնագիրը», որը 2010 թվականի ապրիլի 21-ին Խարկովում ստորագրել են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Վիկտոր Յանուկովիչը:

Այդ համաձայնագրով Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մնալը երկարաձգվել էր 25 տարով` 2017 թվականից հետո, ինչի դիմաց Կիևը ստանում էր հազար խորանարդ մետր գազի համար 100 դոլարանոց զեղչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31