
Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 62
Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունները շարունակում են գեներացվել կառավարության հրաժարականի հարցի շուրջ: «Միայն կառավարության հրաժարականով կա հային փրկություն». Մոտավորապես այս տրամաբանությամբ են այսօր գործում ոչ իշխանական ուժերը: Իշխանությունն էլ, ըստ էության, առաջնորդվում է «միայն կառավարության պահպանմամբ կա իշխանությանը փրկություն» սկզբունքով: Այսօր կզրուցենք մի գործչի հետ, ով զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ապա հրաժարական է տվել, այսօր էլ չի ցանկանում լինել վարչապետ: Մեր հյուրն է Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ղեկավար Արմեն Դարբինյանը: