
Թուրքական ընդդիմությունը վախենում է երկրում քաղաքական բռնությունների սկսվելուց

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն երեկ երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) արդյունքներով հայտարարել է, որ իր կուսակցության անդամները վախենում են քաղաքական բռնությունների մեկնարկից:
Քըլըչդարօղլուի խոսքերով` ՏԻՄ ընտրություններին մարդկանց մասնակցության ցուցանիշը վկայում է, որ թուրք ժողովուրդը քաղաքական առումով զարգացած է: Ընդդիմադիր կուսակցապետը հայտարարել է, որ ԺՀԿ-ը չի ստացել է այն արդյունքները, որոնք նա ակնկալում էր:
Եվ չնայած դրան` Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այդ ընտրություններում հաղթել է Թուրքիան:
Հիշեցնենք, որ 2009 թվականի ՏԻՄ ընտրությունների հետ համեմատ` ներկայիս ընտրություններում ԺՀԿ-ը հավաքել է 3 տոկոսով ավելի շատ քվե`գրեթե 28 տոկոս: Ի դեպ, Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել նրանց հետո, ովքեր ընտրություններից առաջ փորձել են մթագնել իր հեղինակությունը և իրեն հեռացնեն իշխանությունից: