
Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը. «Ռուսաստանի նախագահն Էրդողանին շնորհավորել է մարտի 30-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Պուտինն ու Էրդողանն ընդգծել են երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու իրենց մտադրությունը և պայմանավորվել են շարունակել շփումները»:
Նշվում է, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել է քվեների 46.24 տոկոսը: