
Եգիպտոսում 6-ամյա ազատազրկման է դատապարտվել Մուրսիի 33 կողմնակից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ալեքսանդրիայի քաղաքային դատարանը գահընկեց արված իսլամական նախագահ Մուհամմեդ Մուրսիի 33 կողմնակցի դատապարտել է վեցամյա ազատազրկման:
Իսլամականներին դատապարտել են նախորդ տարվա դեկտեմբերին անկարգություններ կազմակերպելու և ոստիկանների վրա հարձակվելու համար: Բացի այդ, դատարանը բոլոր դատապարտյալներին պարտադրել է վճարել 50.000 եգիպտական ֆունտ (7100 դոլար) տուգանք:
Նշվում է, որ նախորդ տարվա հուլիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ձերբակալվել են նրա հազարավոր կողմնակիցներ: