
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ պարտադիրի հետաձգմամբ հարցականի տակ կդրվի երկրի ապագան

Սահմանադրական դատարանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցի քննարկման ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ պարտադիրի հետաձգմամբ հարցականի տակ կդրվի երկրի ապագան, և հարցին պետք է ոչ ամբոխահաճո լուծումներ տրվեն:
«Ամբողջովին գիտակցելով հարցի կարևորությունը և ընկալումները՝ մենք համոզված ենք, որ կուտակայինը այլընտրանք չունի»,- հայտարարեց նա՝ նշելով, որ իրենք նախընտրում են բարեփոխումն անել, այլ ոչ թե գնալ քաղաքական դիվիդենտների հետևից, և բաց ճակատով նայել սերունդներին:
«Ես լիահույս եմ, որ բարձր դատարանը կիսում է հավատը երկրի նկատմամբ»,- ասաց Հ.Հակոբյանը:
Պատասխանող կողմի ելույթի հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը գործի քննությունն այս փուլում հայտարարեց ավարատված: Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար: