ՍԴ-ում շարունակվում է պարտադիր կուտակային համակարգի հարցի քննությունը
Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակայինի հարցի քննության ժամանակ դիմող կողմն իր ելույթում ներկայացրեց պարտադիր համակարգի բոլոր այն օրենսդրական դրույթները, որոնք, ըստ իրենց, հակասում են ՀՀ սահմանադրությանը՝ հայտարարելով, որ պատասխանող կողմն այդպես էլ չներկայացրեց օբյեկտիվ և հիմնավոր պատասխաններ: Դիմող կողմի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը նշեց, որ անկախ արհմիությունների ակտիվությունից, կուտակայինի հարցով չկա նաև աշխատանքային իրավունքները պաշտպանելուն կոչված այդ կառույցի համաձայնությունը, մինչդեռ արհմիությունը դեմ է արտահայտվել պարտադիրին: Մ. Խաչատրյանը նշեց, որ իրավական ակտերի 31 հոդված 2-րդ կետով, եթե բարձրաստիճան այրերը հայտարարում են, որ օրենքը ենթակա է վերանայման, պատրաստ են փոփոխությունների, ապա ՀՀ արդարադատության նախարարության իրավական փորձաքննության վարչությունը պարտավոր էր քննարկել դիմող կողմի բարձրացրած հարցերը: