Խոսրով Հարությունյանը՝ Ռուբիկ Հակոբյանին. Չգիտեմ՝ ես դալտոնի՞կ եմ, թե՞ չէ, բայց ընդդիմությունն էլ ուրեմն քաղաքական իմպոտենտ է (տեսանյութ)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իշխող մեծամասնության պատգամավորներին հորդորում է ընդդիմությանը խորհուրդներ, դասեր չտալ: «Մտեք ընդդիմություն, հետո դասեր տվեք՝ ոնց անենք: Թե չէ՝ դասախասոություն եք կարդում՝ ընդդիմությունն ինչ է: Եթե ընդդիմություն լինեք՝ իրավունք կնվաճեք դասախոսություն կարդալու»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի երեկվա հայտրարությանը, թե ընդդիմությունը «սև ակնոցներ է հագել», ամեն ինչ սևացնում է, Ռուբեն Հակոբյանը նշեց. «Դա քաղաքական դալտոնիզմ է: Ասում է, թե սև ակնոցներ ենք հագել, ո՞վ ասաց, որ մենք սև ակնոցներ ենք հագել: Սև ակնոցնե՞ր է, որ մենք ասում ենք, որ Մարտի մեկը պետք է բացահայտվի, որ ասում ենք՝ պարտք մի դրեք ժողովրդի վզին… Գուցե դո՞ւք եք վարդագույն ակնոց դրել: Եվ ընդհանրապես խորհուրդ կտամ ընդդիմությանը դասեր չտան գոնե նրանք, ովքեր տասը րոպե ընդդիմություն չեն եղել»:
Ավելի ուշ իրավիճակը լարվեց, երբ ամբիոնից Ռուբեն Հակոբյանին պատասխանեց Խոսրով Հարությունյանը: «Չգիտեմ՝ ես դալտոնի՞կ եմ, թե՞ չէ, բայց ընդդիմությունն էլ ուրեմն քաղաքական իմպոտենտ է, հա, իմպոտենտ, որովհետև նախագահական ընտրություններից հետո ունենալ 500 000 ձայն ունենալ, բայց կորցնել, դրա համար պետք է լինել քաղաքական իմպոտենտ»,- նետեց Խ. Հրությունյանը: