ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն ընդունել են Հովիկ Աբրահամյանի առաջարկը
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները համաձայնության են եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկության շուրջ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները արտահերթ կարգով ԱԺ օրակարգ ընդգրկեցին «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, ինչից հետո Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր այդ թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ այսօր ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկել են ԱԺ նախագահի առաջարկությունը՝ լսումներ անցկացնելու վերաբերյալ և համաձայն են այդ տարբերակին։
Նա հորդորեց հանձնաժողովի ստեղծման առաջարկության նախագծի շուրջ տեղի ունեցող հարցը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա և այս ընթացքում անցկացնել խորհրդարանական լսումներ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից իր գոհունակությունը հայտնեց՝ իր առաջարկը ընդունելու համար, ապա, դիմելով քառյակի պատգամավորներին, խնդրեց նրանց կարճ ժամկետում ներակայցնել այն հարացաշարը, որով պետք է գերատեսչությունից պահանջվեն պարզաբանումներ:
ԱԺ նախագահը համաձայեց հարցի քվերակությունը տեղափոխել մինչև մյուս քառօրյա: