Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Փետրվարի վերջին հակամարտության սկզբից ի վեր Իրանի դեմ ռազմական գործողության իրականացման համար ԱՄՆ-ի ծախսերը գերազանցել են 48 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնել է ֆինանսական հարցերով Պենտագոնի ներկայացուցիչ Արթուր Միլլերը։
«Նոյեմբերի 13-ի դրությամբ Իրանի հետ դիմակայության հետ կապված ծախսերը, ըստ գնահատականների, հասել են 48,3 մլրդ դոլարի», — նրա խոսքերն է մեջբերում Associated Press (AP) գործակալությունը։
Նշվում է, որ հրապարակված գումարը չի ներառում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասը։ Այդ կապակցությամբ օրենսդիրները Պենտագոնից պահանջում են ներկայացնել համապատասխան կորուստների առանձին գնահատական։

