Քաղաքացու դին հայտնաբերվել է հյուրասենյակում
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 113 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1933 թ ծնված Ա. Ս.-ի դին: