Հոկտեմբերի 27-ի վկաները մահանում են. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկը՝ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանայանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը։

Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից։ Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։ Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը։ 2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել Էր ԱՄՆ ու այլևս չէր վերադարձել։ Որոշ ժամանակ հետո ՀՀ ազգային հեռաստաընկերությանը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից՝ Հոկտեմբերի 27-ի գործով վկան բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ՝ նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչելու դեպքում։ «ժառանգություն» կուսակցության քարտուղար Ատյոպա Աաֆարյանը. ով 99-ին վերլուծական էր գրում տեղի ունեցածի մասին, երեկ մեր զրույցում ասաց, որ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող կարետրագայն բոլոր վկաները կյանքից հեռանում են վաղաժամ։

2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց հանրային հեոուստառադիոյի խորհրդի նախագահ այս գործով առանցքային վկա 36–այմյա Տիգրան Նադդալյանը, չնայած՝ նրա սպանության համար մեղադրվել և դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարզսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը. սակայն շատերը պնդում են, որ Նադդալյանը սպանվեց որպեսս Հոկտեմբերի 27-ի վկա։

Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին։ Կրկին իր բանտախցամ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը՝ կախվելու միջոցով։ Սակայն, դեռևս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, ով ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությանը չբաահայտվի։ Այնահետեւ Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս 2004թ.–ին Ապարան-Երևան ավտոճանապհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը)։ Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն, գիտակցության չգալով, մահացել։ Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գոծով որպես վկա անցնող Աժ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։

2004 թ-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր։ Իսկ ահա 2010թ–ի մայիսին ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել Է հոկտեմբերի գործով 14 տարի ազատազրկման դատպարտված Համլետ Ստեփանյանի դին։ Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին։ Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը։ Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապ նախկինում որևէ խնդիրների չի ունեցել։

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դա պարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն նանյանները, Դերենիկ Բեջանյանը. Աշոտ Կնյազյանը և Էդիկ Գրիգորյանր։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս