Բաժիններ՝

Ադրբեջանի բոլոր բնիկ ազգերը ռեպրեսիաների են ենթարկվում, խախտվում են նրանց իրավունքները. Հայտարարություն. news.am

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ծայրահեղ անհանգստացած է Ադրբեջանում Հայաստանի ու Ռուսաստանի պատմությունների կեղծմամբ: Այս մասին ասվում է խորհրդի հայտարարությունում:

Իլհամ Ալիեւը հերթական անգամ ցնցող հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանի հանրապետությանն ու Արցախին կրկին պատերազմով սպառնալով: Նա հայտարարել է, որ Հայաստանը առասպելական, գոյություն չունեցող երկիր է՝ մոռանալով Մեծ Հայքի պատմության մասին: Խորհուրդն անհանգստացած է նաեւ, որ Բաքվում Ռուսաստանին եւս բացասաբար են ընդունում՝ հատկապես կապված վերջին իրադարձությունների հետ:

Բնական է, որ Ադրբեջանը Ղարաբաղը պահելու համար փորձում է արհեստականորեն «իր» պատմությունը ստեղծել: Այս քաղաքականությունը ապագա չունի հենց Ադրբեջանի համար, քանի որ կեղծ ու երկերեսանի արտահայտությունները լցնում են ժողովրդի համբերության բաժակը ու մի օր այն հատելու է: Ադրբեջանում ժողովրդական բունտի հավանականությունը մեծացնում է նաեւ այն, որ այնտեղ բնիկ ժողովոււրդները ռեպրեսիաների են ենթարկվում, խախտվում են նրանց իրավունքները, նշել են հայտարարության հեղինակները:

Թարգմանությունը` News.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս