Բաժիններ՝

Իրանցի զբոսաշրջիկներն էլ չեն գալիս Երևան. այն թանկ քաղաք է դարձել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Նախօրեին Իրանում և իսլամական այլ երկրներում մեկնարկել է Նովրուզը, և դրա հետ կապված մի քանի օր առաջ սկսվել են իրանցի զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան:
Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին և տևում 13 օր։ Ամեն տարվա այս շրջանում Հայաստանն ընդունում է բազմահազար իրանցի զբոսաշրջիկների, միջինը թվով 20-25 հազար, ովքեր նախընտրում են այդ տոնն անցկացնել հայրենիքի սահմաններից դուրս։ Բանն այն է. որ Իրանի Իսլամական Հանրապետությունում շատ արգելքներ կան. մասնավորապես՝ արգելվում է ալկոհոլ օգտագործումը և, այդ երկրի օրենսդրության համաձայն, ալկոհոլ օգտագործել թույլատրվում է միայն քրիստոնյաներին, այն էլ միայն տանը։ Պարսիկներին ալկոհոլի օգտագործումը խստիվ է արգելվում, անգամ կախաղան է հասնում։ Իրանամ նաև գիշերային ակռւմբներ չկան, և այս է պատճառը, որ Նովրուգի օրերին պարսիկները գալիս են Հայաստան զվարճանալու։

Այս տարի Նովրուզը նշելու համար Հայաստանում են ավելի փոքրաթիվ իրանցիներ, քան նախորդ տարիներին։ Խոսքը տարեցտարի արձանագրվող բացասական դինամիկայի մասին է։ Պարսիկ զբոսաշրջիկներին սպասարկելու փորձ ունեցող տուրօպերատորների, հյուրանոցների գիդ-թարգմանիչներն արդեն արձանագրել են. որ այս տարի անհամեմատ քիչ տուրիստներ են այցելել Երևան։

Մի քանի տուրօպերատորների տնօրեններ մեզ հետ զրույցում ասացին, որ իրանցի տուրիստներ տարեցտարի շատ քիչ են ունենում։ «Տաթև–Տ.Տ.Տ.» ընկերության միջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 100 տոկոսով՝ այսինքն այս տարի ոչ մի իրանցի չի դիմել օպերատորին։ Թե քանիսն են նախորդ տարի օգտվել ընկերության ծառայություններից, «Տաթև- Տ.Տ.Տ.»–ից հրաժարվեցին հայտնել։ «Իրենք ձևերը գիտեն։ Գալիս են Շահումյանի հրապարակում կամ կենտրոնական ավտոկայանում իջնում, և զբաղվում իրենց օթևանի հարցերով։

Շատերը «Շիրակ» հյուրանոցում են իջևանում», – մեզ հայտնեցին «Ռիմա թրավել» ընկերությունից։ Ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը ասաց, որ իրանցիները Հայաստան են գալիս կամ սեփական ավտոմեքենաներով, կամ իրանական տուրօպերատորների միկրոավտոբուսներով։ Նրանք արդեն սովորել են, թե փոքրիկ Երևանում ինչն ինչպես է, սեփական ջանքերով վարձով բնակարան են գտնում, փոքրիկ տուրեր կազմակերպելու համար էլ դիմում են Երևանի կենտրոնական փողոցներում իրենց ծառայությաներն աոաջարկող գիդ– թարգմանիչներին։

«Շիրակ» հյուրանոցում միշտ էլ մեծ թվով իրանցիներ են իջևանել։ Սակայն, հյուրանոցի ադմինիստրացիայից ի պատասխան մեր հարցի, թե ինչպիսի դինամիկա կա այս տարի, պատասխանեցին. «Ոչ մի դինամիկա էլ չկա»։ Մեր հարցին աճ չկա՞, ադմինիստրատորը պատասխանեց. «Ոչ աջ կա, ոչ էլ ձախ։ Իրանցիները սենյակներ են վարձակալում, բայց նախորդ տարիների նման չեն գալիս։ 2012-ին վիճակը լավ էր։ Իսկ նախորդ տարի մենք 3 ավտոբուս էինք սպասում, բայց 1-ն եկավ»։

Պատճառների մասին զրուցեցինք հենց զբոսաշրջիկների հետ, որոնց ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Երևանի կենտրոնում։ Նրանք ասում են՝ Երևանը թանկ քաղաք է. և զուտ Ֆինանսական տեսանկյունից նախընտրելի է Թբիլրսին։ Իրանցիները նաև դժգոհում են Երևանում հասարակական զուգարանների բացակայությունից, դժգոհ են տաքսիստներից, որ մեծ գումար են շորթում մի քանի կիլոմետր Երևանով պտտելու դիմաց։ Իրանցիների հետ աշխատող գիդ-թարգմանիչ Ինեսա Շաղիկյանը Նովրուզի շրջանում և ամռանը Հանրապետության հրապարակից Իրանից ժամանած տուրիստական խմբեր է տանում Երևանի տեսարժան վայրեր։ Նրա գործն էլ է պակասել։ Այժմ թարգմանիչների գործին «խփում են» այստեղ ժամանակավոր ապրող պարսիկները։ Նրանք իրենք են իրենց հայրենակիցներին տուրիստական երթուղիներ առաջարկում, միայն թե փող աշխատեն։
Նովրուզի շրջանում, ինչպես ցույց տվեց Հանրապետության հրապարակում իրականացրած մեր դիտարկումը, Երևանում զարգանում է մարմնավաճառությանը։ Մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով իրանցիներ են «կպցնում» հայ մարմնավաճառները։ Պատկերը հետևալն է հրապարակում խմբված են իրանցի զբոսաշրջիկներ և հայ մարմնավաճառներ։ Եթե բանակցություններից հետո համաձայնության են գալիս լավ, եթե ոչ յուրաքանչյուրկողմը շարունակում է իր ճաշակին հարմար տարբերակի սպասել։ Երբ հրապարակ է մտնում իրանցիների նոր խումբ, մարմնավճառները նորից բանակցություների մեջ են մտնում։

Իրավիճակին տեղյակ թարգմանիչներից մեկն ասաց, որ այս տարի իրանցի զբոսաշրջիկների այցելությունից նորմալ եկամուտ միայն մարմնավաճառներն ունեն՝ 25-30 հազար դրամ են ստանում իրենց ծառայության դիմաց։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս