Բաժիններ՝

Ինչպես է եղել վթարը՝ ըստ Սլովակիայի դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրենի

Վարդան Պետրոսյանը պատմել է, որ Սլովակիայի դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն վթարների հետազոտության և վերլուծության եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, Արևելյան եվրոպա և ԱՊՀ երկրեների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին բացառեց այն վակածը, որ վթարը կարող է տեղի ունեցած լինել կողնակում:

Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի հատվածում: Նա նշեց, որ ճանապահային նշանների բացակայությունը նպաստող հանգամանք է եղել: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վթարի արդյունքում կոտրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմի հետևի ապակին, կոտրվել է  նաև Վարդան Պետրոսյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասը:

Ն. Բաղդասարյանի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ թափվել է ագրեգատների միջի ջուրը, ինչպես նաև թափվել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի կոտրված ապակին: Ն. Բաղդասարյանի խոսքով՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր հարցաքննությունների ընթացքում դեպքի տարբեր վայրեր է մատնանշել, սակայն այդ վայրերում թափված ապակի ու հեղուկ չկա:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան խաչմերուկում հետընթաց է կատարել, ինչը խախտում է:

Կարդացեք նաև

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած վթարներից հետո կատարվում է տեղազննություն, չափագրում, հարցաքննվում են տուժողները, այնուհետև քննիչը հայեցողական մոտեցմամբ արժանհատվատ է համարում ցուցմունքներից որևէ մեկը, և ելակետային տվյալներ փոխանցում փորձագետներին՝ նշելով, օրինական, որ եթե ավտոմեքենաներից մեկը կանգնած է եղել, մյուսն արագությամբ հարվածել է մյուսին, ապա նման իրավիճակում ով է մեղավոր:

Ն. Բաղդասարյանի խոսքով՝ եվրոպական երկրներում, սակայն, վթարից հետո արվում են լուսանկարներ, ինչը բացառվում է դեպքի վայրի զննության արձանագրության մեջ սխալների առկայությունը: Ն. Բաղդասարյանի խոսքով՝ այնուհետև մասնագետները փորձաքննություն են կատարում, և բացառվում է կողմնակալ մոտեցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս