Բաժիններ՝

Բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2013թ. հունվարի համեմատ աճել է 31.6%-ով

2014թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 10,073 գործարք, որոնց քանակը 2013թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 44.9%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ աճել` 1.3%-ով:

Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Երևան քաղաքում 2014թ. հունվարին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.1%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ աճել` 31.6%-ով: 2014թ. հունվարին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ դեկտեմբերի համեմատ, աճել են 0.04%-ով:

2014թ. հունվարին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 305 բնակարան, որոնց քանակը, 2013թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 38.5%-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ աճել` 1.0%-ով: 2014թ. հունվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. դեկտեմբերի համեմատ աճել են 0.06%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31