
Ուկրաինայի Ներքին գործերի նախկին նախարարի շքեղ ամառանոցը (լուսանկարներ)

news.bigmir.net կայքը հրապարակել է Ուկրաինային ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչների բնակարանների և ամառանոցների լուսանկարները: Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարենկոյի ամառանոցը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից մոտ 27 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում է: Բացի երեք հարկանի առանձնատնից՝ նրա ամառանոցում կառուցված է նաև հյուրերի, անվտանգության աշխատակիցների համար նախատեսված բնակարան, ավտոկայանատեղի, թենիսի կորտ: Բնակարանից ոչ հեռու էլ գտնվում է ուղղաթիռների համար նախատեսված հրապարակ:
Պատրաստեց 168.am-ը