Բաժիններ՝

49-ամյա տղամարդը խանդի պատճառով Նոր Նորքի հյուրանոցում դանակահարել է կնոջը (տեսանյութ)

Փետրվարի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Նորքում գտնվող հյուրանոցներից մեկում կռիվ է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանությունում ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղից էլ հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով երկու անձ տեղափոխվել հիվանդանոց: Պարզվել է, որ տուժողներն ամուսիններ են, կնոջ վնասվածքը որորվայնի շրջանում էր, տղամարդունը՝ ձեռքի:

Ըստ ոստիկանության՝ նրանք հիվանդանոցում էին հայտնվել միմյանց հետ վիճելու արդյունքում: 49-ամյա տղամարդը, ով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Ըստ ոստիկանության՝ տղամարդն ասել է, որ կնոջը դանակահարելու պատճառը խանդն է եղել, ինքը կասկածել է, որ կինը դավաճանել է իրեն. հեռախոսազրույցի ընթացում կինը ոչ հարիր արտահայտություններ էր արել, ինչից զայրացած և փոքր ինչ գինովցած տղամարդը գնացել էր կնոջ աշխատավայր՝ հյուրանոց և դանակով հարվածել էր նրան:

«Դրանից հետո էլ իսկական խառնաշփոթ էր սարքել, հարվածել հյուրանոցի ներսի դռներից մեկին, կոտրել ապակին և վնասել ձեռքը»,- ասվում է ոստիկանության տեսանյութում: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս