Մյասնիկյանի արձանի մոտ շարունակում են հարգանքի տուրք մատուցել
                                    Քաղաքացիները և քաղաքական գործիչները շարունակում են այցելել Մյասնիկյանի արձանի հարակից տարածք` հարգանքի տուրք մատուցելու Մարտի մեկի զոհերի հիշատակին: Քիչ առաջ արձանի մոտ ծաղկեպսակ դրեցին և մոմավառություն կատարեցին նաև Հայոց համազգային շարժման անդամները` կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
2008 թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հենց այդ տարածքում տեղի ունեցան ողբերգական և արյունալի իրադարձությունները, երբ ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով սպանվեց 10 քաղաքացի:
Սպասվում է, որ քիչ հետո Մարտի մեկի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Մյասնիկյանի արձանի հարակից տարածք կայցելեն նաև «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ազատամարտիկներ, քաղաքացիական ակտիվիստներ:
 
 
 
 
                                    

                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    