Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները պետք է շարունակեն պահպանել Օլիմպիական հրադադարը. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում վերստին անդրադարձել է շփման գծի իրադարձություններին.

«Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները պետք է շարունակեն պահպանել Օլիմպիական հրադադարը (2014) և հրադադարի մասին համաձայնագիրը (1994): Արդեն իսկ զոհվել են մեծ թվով մարդիկ»:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ջեյմս Ուորլիքը  Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ.

«Լավ նորություններ կան: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են օլիմպիական խաղերի ժամանակ հարգել ղարաբաղյան հրադադարը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728