Բաժիններ՝

ԵՄ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի նոր կառավարության հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ուկրաինայի նոր կառավարությանը ճանաչում է լեգիտիմ և պատրաստ է աշխատել նրա հետ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային.

«Մենք ընդգծում ենք, որ այդ կառավարությունը Ռադայում հաստատվել է սահմանադրական մեծամասնությամբ, և մենք տվյալ փուլում նրան համարում ենք գործընկեր: Մենք ճանաչում ենք այդ կառավարության լեգիտիմությունը: Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, ապա Ուկրաինայի իշխանությունները պետք է ինքնիշխան որոշում կայացնեն այդ հարցում:

ԵՄ-ը կարծում է, որ Ղրիմում առկա իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում և բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս