Բաժիններ՝

Տիմոշենկոն ՌԴ-ի հետ պայմանագրով Ուկրաինային պատճառել է 20 միլիարդ դոլարի վնաս. Յանուկովիչ

ZN.UA-ի փոխանցմամբ՝  Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի քաղաքական ապագան.

«Ես չգիտեմ, թե հետագայում ինչպիսին կլինի նրա ճակատագիրը, կմասնակցի՞ նա ընտրություններին, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ այդ հարցին պետք է պատասխանի Ուկրաինայի ժողովուրդը. գտնվել քաղաքականությա՞ն մեջ, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա նրան դատել է դատարանը: Նրա բանտային պայմանները եղել են բացառիկ, ես կասեի, որ նա գտնվել է բավական լավ պայմաններում: Նրան ազատ արձակելը իրավական հարթությունում ընկած հարց է:

Ես Տիմոշենկոյին չեմ ցանկանում վատը և երբեք էլ չեմ ցանկացել: Ես մշտապես հրապարակավ հայտարարել եմ այդ մասին, որ նրա դեմ ոչինչ չունեմ: Սակայն այն համաձայնագիրը, որը նա ստորագրել է Ռուսաստանի հետ, Ուկրաինային պատճառել է ավելի քան 20 միլիարդ դոլարի վնաս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս