Բաժիններ՝

Ուկրաինացի պատգամավորներն իրենց զրկել են արտոնություններից

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի պատգամավորները սահմանափակել են իրենց հատկացվող արտոնությունները: Գերագույն ռադան համապատասխան օրինագիծն ընդունել է այսօր: Դրա օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 309 պատգամավորից 301-ը:

Փաստաթուղթն ուղղումներ է մտցնում «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքի 20-23-րդ հոդվածներում: Մասնավորապես, չեղյալ է հայտարարվել այն նորմը, ըստ որի՝ նախկին պատգամավորին մեկ տարի շարունակ աշխատավարձ է վճարվում, քանի դեռ նա նոր աշխատանք չի գտել իր համար:

Բացի այդ, օրենքից հանվել է առողջապահական նպատակով նյութական օգնության հատկացման (ամսական աշխատավարձ կրկնակի չափով) և Գերագույն ռադայում աշխատանքի անցնելու համար փոխհատուցում վճարելու մասին դրույթը:

Փոփոխության է ենթարկվել այն դրույթը, որով պատգամավորներին հնարավորություն էր տալիս անվճար օգտվել տրանսպորտի բոլոր տեսակներից: Յուրաքանչյուր պատգամավորի համար ամսվա կտրվածքով սահմանափակումներ են մտցվել այդ հարցում:

Ընդունված օրինագիծը չեղյալ է հայտարարել նաև աշխատավարձի 12-ապատիկի չափով դրամական օգնության հատկացումը, որը տրվում էր պատգամավորի թոշակի անցնելու ժամանակ: Չեղյալ է հայտարարվել պատգամավորի լիազորությունների վաղաժամ կասեցման դեպքում միանվագ հատկացվող գումարը (աշխատավարձի եռապատիկի չափով):

Ամբողջովին վերացվել է 22-րդ հոդվածը, որը պատգամավորին ու նրան ուղեկցող անձին տալիս էր հյուրանոցում տեղավորվելու առաջնակարգ իրավունք: Վերացվել է նաև ավտոմեքենան անվճար կայանելու իրավունքը: Կան նաև այլ սահմանափակումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս