
Թուրքիան նոր սերնդի F-35 կործանիչներ կպատվիրի 2015 թվականին

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան F-35 կործանիչների արտադրման պատվերն ամերիկյան Lockheed Martin ընկերությանը տալու է այս կամ հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը:
Վերջինիս խոսքերով՝ դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2015 թվականին: Սկզբնական շրջանում Թուրքիան պատվիրելու է 2 հատ F-35, որոնք ամենայն հավանականությամբ կստացվեն 2017-2018 թվականներին: Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ պլանավորել է գնել 100 հատ F-35, որի վրա ծախսելու է 16 միլիարդ դոլար: