Բաժիններ՝

Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում. Վիկտոր Յանուկովիչ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում. «Նման իրավիճակում ամեն տիպի ռազմական գործողություններն անընդունելի են: Ես չեմ պատրաստվում դիմել ռազմական աջակցության:

Ես կողմնակից եմ միացյալ ու անբաժանելի Ուկրաինային: Ղրիմում տեղի ունեցածը հանդիսանում է բնական արձագանքն այն ռազմական հեղաշրջմանը, որն իրականացվել է Կիևում: Ղրիմցիները չեն ենթարկվի ազգայնականներին: Որպես Ուկրաինայի գործող նախագահ՝ հայտարարում եմ, որ Ղրիմը պետք է մնա ուկրաինական պետության կազմում՝ պահպանելով լայն ինքնավարությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս