Ըստ Աշոտ Աղաբաբյանի՝ Գալուստ Սահակյանը «սոցիալական անարդար մարդու» մարմնավորում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն գնահատականներին, թե մարդիկ հեռանում են Հայաստանից սոցիալական անարդարության պատճառով, ասաց, թե սոցիալական անարդարություն յուրաքանչյուր երկրում կա:

«Տենց երկիր չկա, որ սոցիալական անարդարություն չլինի, բա մեր պայքարն ինչի՞ համար ա, ինչի՞ չեք գնում էդ սոցիալական անարդար մարդուց հարցազրույց վերցնում, չե՞ք կարում, չէ՞»,- նշեց նա:

Երբ հարցրինք, թե ո՞վ է «սոցիալական անարդար մարդը», Ա. Աղաբաբյանը մատնացույց արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. «Այ, իրան, սաղ հարցերը իրան տվեք»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728